Մաշկաբանություն
Ինչ է դեմոդեքսը
Դեմոդեքսը 0,2-0,5 մմ չափսերով ենթամաշկային տիզ է, որը մարդու ու կաթնասունների մազապարկում, ճարպագեղձերում է բնակվում: Հիմնականում բնադրվում է դեմքին և ականջի անցումներում, չնայած լինում են դեպքեր, երբ տեղակայվում է մեջքին ու կրծքի շրջանում: Այս մակաբույծը չափազանց փոքր է, սակայն կարող է մեծ վնաս պատճառել նրան, ով վարակվել է:
Մարդկանց 97%-ը տառապում է դեմոդեկոզից: Թիվը պատահական չէ. դրա համար հետազոտվել է ավելի քան 1 մլն մարդ, տարբեր տարիքի, ազգության, սեռի, խավի պատկանելության ու զբաղմունքի: Ի դեպ, հետազոտությունը տևել է շուրջ 50 տարի:
Դեմոդեկոզի վնասը
Հիվանդությունը կոչվում է դեմոդեկոզ: Դեմոդեքս տիզի պատճառով հիվանդի մաշկը կարմրում է, մազաթափություն է սկսվում, առաջանում է մաշկի խոր շերտերի գրգռում : Այս տիզի զարգացման ու սնվելու համար պահանջվում են նյութեր, որոնք տարբեր գեղձերում են արտադրվում: Տիզը թափանցում է մաշկի տակ, մազարմատի մեջ ու արմատից, մազից և գեղձերից կուլ տալիս բոլոր նյութերը: Բացի դրանից, դեմոդեքսն օրգանիզմ է փոխանցում շատ վտանգավոր մանրէներ: Բանն այն է, որ ամեն օր երեկոյան տիզը դուրս է գալիս մաշկի մակերես, որից հետո վերադառնում է կրկին մազապարկ` իր հետ տանելով մեծ թվով մանրէներ, որոնք մինչ այդ գտնվում էին մաշկի վրա, դրա հետևանքով բորբոքվում է ճարպագեղձը և ի վերջո հանգեցնում գրգռման ու կարմրության, պզուկների ու կորյակների առաջացման: Մաշկի ծակոտիները լայնանում են, մաշկը յուղոտում է ու միևնույն ժամանակ` թեփոտում: Վարակվածը կարող է մաշկի քոր ու ցավ զգալ, ինչպես նաև կարող է զգալ, թե ինչպես է ինչ-որ բան սողում ու տեղաշարժվում:
Ախտանշանները
Արտաքին ախտանշաններով այն ալերգիա է հիշեցնում կամ արտահայտվում է պզուկների ու կորյակների տեսքով, որոնց պատճառը դեմոդեքս տիզի կենսագործունեությունն է:
Դեմոդեկոզի ախտանշաններից է բլեֆարիտը. կոպերի եզրերը բորբոքվում ու կարմրում են, առաջանում է քոր, իսկ երեկոյան այն այնքան է ուժգնանում, որ դիմանալը դժվարանում է: Այս երևույթն ուղեկցվում է արցունքի կամ փրփրանման արտադրությամբ:
Հաճախ դա կարող է թարթիչները կորցնելու պատճառ դառնալ: Հիվանդության զարգացման հետ դիտվում է մշտական արցունքահոսություն, կարմրություն, հիվանդին կարող է թվալ, թե աչքի մեջ օտար մարմին կա:
Դեմոդեկոզի առաջացման պատճառները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը նույնիկ գլխի չի ընկնում դրանց գոյության, գտնվելու տեղի ու ակտիվության մասին: Բանն այն է, որ մինչև 3 առանձնյակի առկայությունը գեղձում ոչ մի էական փոփոխություն չի կարող առաջացնել օրգանիզմում ու մաշկի վրա, սակայն դրանց մեծ թիվը կարող է հանգեցնել հիվանդության տարածման: Տիզը գործում ու զարգանում է այնպես, որ մաշկի բնական միկրոֆլորան խախտվում է. դա հիվանդության տարածման նախնական փուլն է: Հիմնականում դեմոդեքսը մաշկի մակերեսային դիրքում է հիմնավորվում, սակայն երբեմն կորտիկոստերոիդային քսուքների երկարատև կիրառման պատճառով տիզի էգը ձվադրումը կատարում է մաշկի ավելի խոր շերտերում:
Օրգանիզմում ռեակցիաներ են սկսվում, ինչպիսին է, ասենք, ճարպի քիմիական բաղադրության փոփոխությունը, ինչը կապված է դեմոդեքսի կենսագործունեության հետ: Դրա հետևանքով մաշկը բորբոքվում է: Մի համոզմունք կա մասնագետների մեջ, որ դեմոդեկոզի քրոնիկ տարբերակը իմունիտետի թուլացման հետ է պայմանավորված, ինչը նպաստում է տիզի բազմացմանը: Դրա առաջացման պատճառ կարող են դառնալ, ասենք` ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, երկարատև նյարդային լարվածությունը, սթրեսները, ճարպափոխանակության խանգարումները, նյարդաներզատիչ ու հոգեկան, ինչպես նաև իմունային համակարգի հետ կապված հիվանդությունները:Դեմոդեկոզով վարակվելու պատճառ կարող են դառնալ նույնիսկ հայտնի մակնիշի դիմահարդարման պարագաները, եթե դրանց բաղադրության մեջ հորմոններ, կենսահավելումներ կան: Թխեցման մեծ ցանկության դեպքում, սաունա ու բաղնիք հաճախելը ևս հղի է դեմոդեկոզով վարակվելու վտանգով:
Թեստ. ունե՞ք արդյոք դեմոդեքս
Դրա համար հարկավոր է հետևել, թե ունե՞ք արդյոք, թվարկված հետևյալ ախտանշանները:
Եթե մաշկը կարմիր է, բորբոքված, կոշտանում է ու մազաթափություն է դիտվում, ուրեմն, տիզերի ակտիվացում կա:
Հաստատ դեմոդեքսի վկայություն է գլխամաշկի ու երեսի քորով ուղեկցվող ցավի զգացումը: Սովորաբար դեմոդեքսի կողմից խոցելի են այտերը, քթի ներքևի հատվածն ու ճակատը: Ախտանշանները հայտնվում են երեկոյան, այդ ժամանակ է, որ առավելագույն ակտիվություն է նկատվում, տիզն այդ ժամերին մաշկի մակերեսին է գտնվում ու բազմանում:
Այն զգացումը, որ ինչ-որ բան քոր է գալիս, իսկույն ուշադրություն չի գրավում. այդ է պատճառը, որ շատերը, առանց հատուկ ուշադրության, մեխանիկորեն քորում կամ քորն անգիտակցորեն մեղմացնում են տրորելով: Կողքից դիտողները հաճախակի կարող են տեսնել, թե ինչպես են իրենց շրջապատողները քորում քիթը, ճակատը, այտերը ու նույնիսկ չեն էլ զգում դա:
Սակայն քորը դեմոդեկոզի պարտադիր պայման չէ: Երբեմն կարող է նույնիսկ քորի զգացում չլինել:Դեմոդեկոզը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում. թարախակույտ, պզուկ, կորյակ, խոց ևն: Հետագայում հիվանդությունը զարգանում է և ընդգրկում կրծքամաշկը, ոտքերը, ուսերը և թիկունքը:
Դեմոդեկոզի այլ նշաններ
Մեծանում է հիվանդի քիթը: Երբեմն` խիստ էական, ու կապտակարմիր սալորի գույն է ստանում (այն բժշկության մեջ «ռինոֆիմա» անունն ունի):
Առաջանում է տարատեսակ քոր, այդ թվում` գլխամաշկի, ու երբեմն հանգեցնում գլխի մազերի, թարթիչների թափվելու, կամ մազերը որակապես խիստ տուժում են,դառնում նոսր ու փխրուն, կարող են նույնիսկ փշրվել: Դեմքի մաշկի տակ թվում է` ինչ-որ բան է տեղաշարժվում, խուտուտ տալիս ու քոր գալիս: Երբեմն դա մարդու համար այնքան աննկատ է, որ նա ակամա է տրորում դեմքը, մեխանիկորեն: Հատկապես վիճակը սրվում է երեկոյան ու անցնում լուսադեմին: Դեմքի վրա առաջանում են վարդագույն կամ կարմիր գույնի հետքեր, մաշկի ծակոտիները զգալիորեն լայնանում են: Մաշկը թեփոտում է, հետն էլ յուղոտում: Մաշկի վրա առաջանում են կոշտ գնդեր:
Դեմոդեկոզի բուժումը յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի` կախված հիվանդանալու ժամանակից, մաշկի տեսակից, իմունիտետից : Գոյություն ունի բուժման ենթադրվող ժամանակ` միջինը` 8 շաբաթ: Դրա համար հարկավոր է այդ ժամանակը բաշխել հետևյալ փուլերի.
Բուժման առաջին փուլում պետք է վերանայել սննդակազմը, փորձել հեռու մնալ սթրեսներից, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներից: Հայտնի է, որ մաշկային խնդիրներում մեծ է ստամոքսաղիքային տրակտի «մեղքը»:
Երկրորդ փուլը պետք է սկսել մակաբույծի դեմ անմիջական պայքարով. դրա համար հատուկ քսուքներ և օճառներ կան:
Երրորդ փուլում հարկավոր է մաշկի բորբոքման պատճառը վերացնել:
Այստեղ թերևս հարկ չկա ներկայացնել դեղացանկ, սակայն կարելի է փորձել բուժվել առաջարկվող ժողովրդական միջոցներից ամենահասարակ տարբերակով.
6 պճեղ սխտորը պետք այնքան մանրացնել, որ մածուկի նմանվի, ապա վրան ավելացնել կես թ/գդալ արևածաղկի ձեթ ու խառնել: Ստացված խառնուրդից քսել թանզիֆին ու ու դնել ախտահարված մասին: Վրայից` պոլիէթիլեն դնել ու հնարավորության դեպքում` կապել: Նման թրջոցը պետք է կես ժամ պահելուց հետո հանել, ապա լվացվել տաք ջրով:
Մեդ-Պրակտիկ
23.04.2015
Հարգելի Silva, դեմոդեքսը փոքր չափեր ունեցող տիզ է, որը բնակվում է մարդու ճարպագեղձերում և մազարմատներում, առաջացնում է դեմոդեկոզ հիվանդությունը: Խնդրում եմ նշեք, կոնկրետ նշեք, թե որ հատվածի դեմոդեկոզ ունեք կփորձենք օգնել Ձեզ:
Silva
19.04.2015
Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի Հերմինե, որպեսզի համոզվեք Ձեր մոտ առկա է դեմոդեկոզ, թե` ոչ, լավ կլինի այցելեք մաշկաբանի: Մաշկի տարբեր հատվածներից հարկավոր է լաբորատոր հետազոտության կենսանյութ վերցնել: Լաբորատոր հետազոտությունից հետո միայն հնարավոր է հստակեցնել` ունե՞ք նման խնդիր, թե` ոչ:
Հերմինե
27.08.2014
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն